շնչառական շարժումներ թոքերի կենսական տարողություն

Շնչառսկան համակարգը կազմված է օդատար ուղիներից  և գազափոխանակության օրգաններից թոքերից։ օդատար ուղիներից առաջինը,որը շփվում է մթնոլորտային օդի հետ քթի խոռոչն է։

Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3, այսպես կոչված, մնացորդային օդ, որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։

Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող օդի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է, իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է 21100։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և արտաշնչում է 500 սմ3 մթնոլորտային օդ։ Դա կոչվում է շնչառական ծավալ։ Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ3-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ3-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։ Ամենախոր ներշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն։ Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված հասակից, սեռից, մարմնի դիրքից, մարզվածությունից։ Օրինակ, կանանցը 3-3,5 լ է, 6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ3, տղամարդկանցը՝ 4,5-5 լ  մարզվածներինը՝ 6 լ, իսկ մարզիկներինը՝ մինչև 9 լ ։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started