• Նոր թեմա- Նյութի գազային վիճակը։ Ավոգադրոյի օրենքը։

    ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

    1.Ո՞ր նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը և ինչո՞ւ:

    Ավոգադոի օրենքը վերաբերվում է գազերին: Որովհետև ըստ օրենքի գազային մոլեկուլները ճնշման և տաքուցյան ժամանակ նույն չապի են և գտևնվում են իրարից նույն հեռավորության վրա:
    2.Ի՞նչ գազային նյութեր գիտեք, թվարկեք 5 նյութ, որոնք սովորական պայմաններում գտնվում են գազային վիճակում:

    Թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, ջրային գոլորշի, մեթան


    3.Ինչո՞ւ ճնշման չափավոր փոփոխությունը հեղուկ և պինդ նյութերի ծավալների վրա գրեթե չի ազդում, մինչդեռ գազային նյութի ծավալը փոփոխվում է՝ ճնշման փոփոխությանը համապատասխան:

    Արտաքին միատեսակ պայմաններում (հաստատուն ջերմաստիճան և ճնշում) գտնվող տարբեր իդեալական գազերի հավասար ծավալները պարունակում են միևնույն թվով մոլեկուլներ:


    4.Ինչպե՞ս կփոխվի շարժվող մխոցի տակ գտնվող գազի ծավալը ջերմաստիճանն իջեցնելիս: ծավալը փոքրանում է։

  • Նոր թեմա- 2։

    ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

    Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,
    Թթվածին տարրի քիմիական նշանը Օ֊ն է:
    բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,
    Ar=16. Mr=32
    գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,
    Թթվածին տարրի կարգաթիվը 8 ֊ է:
    դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,
    6 էլեկտրոն
    6.Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։

    Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմի շնչառության: Ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:

  • Մահվան տեսիլ վերլուծություն.

    Մահվան տեսիլ ֆիլմը պատմում է Եղիշե Չարենցի կյանքի վերջին դրվակները երբ նրան բանտարկում են <ինչպես հակահեղափոխական,քխնի որ արթեն արքելվել է նրա “գիրք ճանապարհի” ժողովածուն > ընտանիքը՝ կինն ու դուստրերը մնում են միայնակ։ Նրանց ձեռք է մեկնում Չարենցի մտերիմը ու բարեկամը ՝Ռեգինա Նազարյանը։

    Որոշ ժամանակ անց բանտարկվում է կինը: Չարենցը մահանում է բանտում 1937 թ. նոյեմբերի 27 ին Երևանի բանտում։ Որից հետո ակսորում են նրա կնոջը։ Չարենցը արդարանում է Սատիլինի մահվանից հետո 1954 թվականին վորից հետո լույս են տեսնում նրա բազմաթիվ բանաստեղծագօրծությունները։Չարենցը վերադառնում է։

  • Զուգահեռագծի և շեղանկյան մակերեսը

    Առաջադրանքներ․

    1)Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝

    ա)S-ը, եթե a=15 սմ, h=12 սմ

    15 • 12 = 180 սմ²

    բ)a-ն, եթե S=34 սմ2 , h=8,5 սմ

    34 : 8,5 = 4 սմ

    գ)h-ը, եթե S=162 սմ2, a=9 սմ

    162 : 9 = 18


    2)Զուգահեռագծի անկյունագիծը 13 սմ է և ուղղահայաց է զուգահեռագծի այն կողմին, որը 12 սմ է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

    12 • 13 = 156 սմ²

    3)Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13 սմ, իսկ սուր անկյունը 30o է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

    6 • 13= 78 սմ ²

    4)Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150o ։ Գտեք շեղանկյան մակերեսը։

    6 • 3= 18
    5)Զուգահեռագծի կողմը 8,1 սմ է, իսկ 14 սմ-ի հավասար անկյունագիծը նրա հետ կազմում է 30o անկյուն։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

    14 : 2 = 7

    8,1 • 7 = 56,7

  • Գործնական աշխատանք , 8֊րդ դասարան

    Առաջադրանքներ:
    1. Նախադասություններում ընդգծիր մասնական բացահայտիչները և կետադրիր:
    Որպես մի հրեշտակ նա’ հայտնվեց և անհետացավ:
    Վանքը’ իբրև մռայլ ուրվական, նայում էր խավարի միջից:
    Մռայլ խորհրդածությունների մեջ կանգնած էր Սմբատը’ իբրև մի դատապարտյալ:
    Պատրիկյանը’ իբրև գործազուրկ ուսուցիչ և ձրի աշխատակից, խմբագրության ամենօրյա այցելուն էր:
    Այդ ծուխը’ որպես սև մառախուղ ծածկել էր գյուղերը:

    2. Վերը նշված նախադասություններում փոխիր մասնական բացահայտիչների շարադասությունը և կետադրիր:

    Նա’ որպես մի հրեշտակ,հայտնվեց և անհետացավ:

    Իբրև մռայլ ուրվական’ վանքը նայում էր խավարի միջից:
    Սմբատը’ իբրև մի դատապարտյալ մռայլ խորհրդածությունների մեջ կանգնած էր:
    Իբրև գործազուրկ ուսուցիչ  և ձրի աշխատակից’ Պատրիկյանը խմբագրության ամենօրյա այցելուն էր:

    Որպես սև մառախուղ’ այդ ծուխը ծածկել էր գյուղերը:

    Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

    ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

    բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

    գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ

  • 1.Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:

    Նատրիումի օքսիդը (Na2O), կալիումի օքսիդը (K2O) մետաղների օքսիդներ են, որոնք լուծելի են ջրի մեջ:


    2.Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:

    Հիմնային են կոչվում այն օքսիդներ որոնց համապատասխանում են հիմքեր’ Na2O, K2O, CuO, CaO, BaO, FeO:


    3.Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO,

    Li2O – LiOH’ լիթիումի հիդրօքսիդ
    CaO – Ca(OH)2′ Կալցիումի հիդրօքսիդ
    MgO –  Mg (OH)2′ մագնեզիումի հիդրոքսիդ
    4.Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

    1. Լիթիում ֊ LiOH

    2. Նատրիում ֊ NaOH

    3. Մագնեզիում ֊ Mg(OH)2

    4. Բարիումի ֊ Ba(OH)2

    5. Ցինկի ֊ Zn(OH)2

    6. Պղնձի(II) ֊ Pb(OH)2

    7. Երկաթի (III) ֊ Fe(OH)3

  • Exercises

    Vocabulary Questions

    1. What does “religion” mean?

    a) a system of beliefs in a superior power, god or gods

    b) holidays and prayers

    c) ceremonies and traditions

    d) all of the above

    2. What does “tradition” mean?

    a) a new way of behaving

    b) a way of behaving that has existed for a long time

    c) an ancient story

    d) a modern story

    3. What does “world” mean?

    a) our country

    b) the sky

    c) the earth, with all its countries, groups and people

    d) all plants and animals


    Grammar Questions

    1. Connor tells his parents ________ her.

    a) on

    b) about

    c) off

    d) with

    2. Why ________ they do all these things?

    a) does

    b) do

    c) are

    d) is

    3. They look around them, ________ for the first time.

    a) of as

    b) as of

    c) if as

    d) as if


    Comprehension Questions

    1. Why do Connor’s parents disapprove his new relationship?

    Couse the girl has different religion.

    2. Why does Connor disagree with them?

    Couse his parents say . “She has a different religion. They are other people. They are not like us.”

  • Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

    Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
    Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին մը արյուն կը խառնվի ատեն — ատեն:
    Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:

    Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը` մտնելե չեն արգիլեր զինքը, բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:
    Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն, իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կը ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:
    Երեսը շիտակ տեսնող չկար, բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը, երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սովրած էր:
    Հիմա արվեստասերի մը պես կապրեր, գողանալով, թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե, քան թե իրական չարութենե մղված: Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլար:
    Կամաց – կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացոց և այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ` վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը` սրտներիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:
    Զաբուղոն նշանված էր, կը զարմանա՞ք:
    Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրներից ծանուցեր էին:
    Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա, և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:
    Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով` վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:
    Ոչ ոք կը համարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր:
    Կեսարի խոսեցյալն էր անիկա, իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված` աներկյուղ կը պտտեր ամեն տեղ, ու զենքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն, անմատչելի ըլլալը` հրապույրիչ կըներ զինքը: Մասամբ ալ նշանածին փառքը իր վրա կանդրադառնար անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ, աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:
    Վասիլիկ` ինքը գոհ կը թվեր այս կյանքեն, մարդ մը կար մութին մեջ, որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:
    Ու մութը` իրական մութ էր հոս, կյանքը գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար, վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր:
    Ուրիշները կրնային ըսել, որ “այսքան օր” ապրեցան, ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:
    Լուսինին պես խավար պետք էր, որպեսզի փայլեր, էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:
    Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով մը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:
    Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը, որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:
    Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվացին իր աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չըկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երևակայեցեք մեծագին ադամանդ մը, որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիններիդ շլացնել:
    Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը, որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր, մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա, իրենց սեփական կյանք ու գոյություն չունեին և ուրիշներուն համար կապրին միայն, հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին, դերասաններ` որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու:  Այսպես էր Վասիլիկ, իր մեկուսացումը` լքում կը նշանակեր, ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն, գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային: Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քայլվածք մը առած էր, որ նուրբ մարմնին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը` որուն հանդիպողը կը կախարդվեր:
    Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց, այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսացնել, ժամադրություններուն գտնվիլ սա պարտեզին մեջ կամ ան լերան վրա, ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ, մյուսը կը զարմանար, ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի օր առաջվան պես կը սիրեին իրար, ի՞նչ փույթ մնացածը, Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր:
    Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, — կը հարցներ աղջիկը:
    Ասոր վե՞րջը Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր, ընդհակա — ռակը, կը փափագեր, որ վերջը չգա:Այն ատեն հուսահատած` հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կերևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն, գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձեռբակալել տվավ Զաբուղոնը:
    Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կը սլքտան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին: Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդտեղ ժամերով, չորս դիեն բարցրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:
    Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ, որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով:Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես, զորս լուսավորելու կուգա:
    Զաբուղոն ասոնց մեջն է, իր համբավը կանխած է զենքը բանտին մեջ, մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է, հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:
    Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե, իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկ հատիկ բարեկամության, որուն աներկբա կը հավատա դեռ, ո՞ւր է, ի՞նչ կընե արդյոք, ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կընե, անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կանցնի, բայց դուրսի բակին մեջ կըբռնվի, ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողվի, երկու գիշեր կանցնե հոն, կը տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն:
    Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ, բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն, բան մը չի կասեցներ զինքը, դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար, իրավ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:
    Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես, խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կիջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:
    Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն, կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն, տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը, ձախող դիպված մը միայն, առջի օրերուն պես գիտե, որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն ու վայելած ազատության գինը` այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:
    Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գոնե նորեն, անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կանցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը:
    Մեղմիվ կը մոտենա անոր տունին, պատուհանին առջև խոսակցության ձայն մը կեցնե զինքը, ո՞վ է ներսը, մտիկ կընե, չի հավատար իր լսածին, ներս մը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին, ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել, հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կերթա պզտիկ դանակի մը կոթին, զոր մեջքի գոտիին անցուցած է, մատները կը շոյեն զինքը, առջի հեղն է, որ արյուն թափելու հարկ կը տեսնե որոշ ու հստակ, ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե:
    Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա, ձեռքը կը քաշե դանակին բունեն, զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն, ոչ չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կելլե կրկին: Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ, ո՞ւր պիտի երթա այսպես, տուն չունի, ծանոթ չունի: Կը խորհի, որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա:
    Արշալույսին հետ` վարանոտ քայլերով ետ կը դառնա իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կառնեն:

    Առաջադրանք
    Ի՞նչ է նովելը:

    Նովելը փոքրածավալ արձակ ստեղծագործություն է:Ինչպես պատմվածքում,նովելում ևս գրողը ներկայացնում է կյանքի մի փոքրիկ դրվագ մի դեպք կամ իրադարձություն ի տարբերություն վեպի կամ վիպակի: Նովելում գործում են փոքրաթիվ,սողորաբար 1֊2 հերոսներ, ինչպես պատմվածքում: Սակայն նովելը պատմվածքից տարբերվում է  նրանով որ գործողությունները զարգանում են ավելի արագ,սրընթաց,հեղինակը,ուղադրությունը բևեռում է միայն հանգուցալին պահերի,իսկ մանրամասները թողնում է ընթերցողի երևակայությանը: Նովելում գործողությունը անսպասելի ավարտ է ունենում:

    Բնութագրիր Զաբուղոյին, մեղադրիր կամ արդարացրու:
    Հույն երիտասարդ Զաբուղոնն է, որը գողությամբ է զբաղվում, սակայն լոկ սնապարծությունից: 《Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը,թե որ բռնվելու վախը չըլլար》:

    Բնութագրիր Վասիլիկին, մեղադրիր կամ արդարացրու:
    Զաբուղոնի սրտի սիրուհին Վասիլիկն է,որին դուր են գալիս գիշերային հանդիպումները: Սակայն որոշ ժամանակ անց նա ձանձրանում է թաքոևն սիրուց և ցանկանում  բոլորին ի տես հանդիպել Զաբուղոնին:Վերջինս չի հասկանում աղջկա պահանջը:Վասիլիկը սիրած տղային մատնում է ոստիկաններին:

    Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը:
    Մարդն պետք է իր արդար քրտինքով ապրի և աչք չդնի ուրիշի ունեցվածքին:
    Համոզու՞մ է ձեզ նման ավարտը, եթե ոչ, նոր ավարտ հորինիր:
    Ընդգծված հատվածը դարձնել արևելահայերեն:
    Հիմա մի արվեստասերի պես կապրեր, գողանալով, թալանելով շարունակ, ավելի սնապարծությունից, քան թե իրական չարությունից մղված: Պիտի բավարարեր, որ իր հմտության  փորձը տար ամենից անհնարին  թվացող բնակարանները կողոպտելով, ու ցանկությամբ վերադարձնել կողոպտածը, եթե չմտածեր բռնվելու մասին:

  • շնչառական շարժումներ թոքերի կենսական տարողություն

    Շնչառսկան համակարգը կազմված է օդատար ուղիներից  և գազափոխանակության օրգաններից թոքերից։ օդատար ուղիներից առաջինը,որը շփվում է մթնոլորտային օդի հետ քթի խոռոչն է։

    Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3, այսպես կոչված, մնացորդային օդ, որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։

    Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող օդի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է, իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է 21100։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և արտաշնչում է 500 սմ3 մթնոլորտային օդ։ Դա կոչվում է շնչառական ծավալ։ Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ3-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ3-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։ Ամենախոր ներշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն։ Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված հասակից, սեռից, մարմնի դիրքից, մարզվածությունից։ Օրինակ, կանանցը 3-3,5 լ է, 6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ3, տղամարդկանցը՝ 4,5-5 լ  մարզվածներինը՝ 6 լ, իսկ մարզիկներինը՝ մինչև 9 լ ։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։

  • սրտամկանի ինֆարկտ առողջ սիրտ ինսուլտ գլխուղեղի կաթված

    Գլխուղեղի կատված

    Կաթվածը է լինում , երբ ուղեղի արյան մատակարարումը խանգարում է, ինչը կարող է հանգեցնել ուղեղի հյուսվածքի վնասմանը: Սա լուրջ հիվանդություն է, որը պահանջում է բժշկական միջամտություն: Եթե ունեք լրացուցիչ հարցեր, ես պատրաստ եմ պատասխանել:

    Սրտամկանի ինֆարկտ

    Սրտամկանի ինֆարկտ է լինում , երբ սրտի մկանների մի մասը չի ստանում բավարար քանակությամբ արյուն և թթվածին սրտին սնուցող զարկերակների հիվանդության պատճառով: Սա կարող է վնասել սրտի մկանը և կարող է վտանգավոր լինել առողջության համար: Եթե ունեք լրացուցիչ հարցեր, մի հապաղեք հարցնել:

    Արյան մեծ համակարգային շրջանառություն

    Արյան մեծ համակարգային շրջանառությունը այն  է, որով արյունը շրջանառվում է ամբողջ մարմնում: Արյունը թթվածինն ու սնուցիչները տեղափոխում է օրգաններ և հյուսվածքներ և հեռացնում թափոնները: Սա կարևոր գործընթաց է մարմնի կենսական գործառույթները պահպանելու համար:

    Արյան փոքր համակարգային շրջանառություն

    Արյան փոքր համակարգային շրջանառությունը այն  է, որով արյունը շրջանառվում է սրտի և թոքերի միջև: Այս օղակում արյունը ստանում է թթվածին և ազատվում ածխաթթու գազից։ Սա օգնում է մարմնին ստանալ թարմ թթվածին և պահպանել թոքերի նորմալ աշխատանքը:

Design a site like this with WordPress.com
Get started